«Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայության թղթակից Փառնազ Ազիման, ով ավելի քան 7 ամիս չէր կարողանում դուրս գալ երկրից, վերջապես մեկնել է Թեհրանից:
Իրանի եւ Միացյալ Նահանգների երկքաղաքացի Ազիմայի անձնագիրը բռնագրավվել էր հունվարի 25-ին, երբ նա Իրան էր եկել` այցելելու հիվանդանոցում գտնվող մորը: Նրա մեղադրում էին ազգային անվտանգության դեմ գործելու եւ իրանական պետության դեմ քարոզչություն իրականացնելու մեջ:
«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Ջեֆ Գեդմինը ողջունել է Ազիմայի` Իրանից դուրս գալու փաստը: Միաժամանակ, նա նշել է, որ իրեն շարունակում են մտահոգել Ազիմայի դեմ մեղադրանքները, որոնք ուժի մեջ են մնում: