Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, թե պաշտոնական Թեհրանը «լուրջ չի ընդունում» Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների մեկնաբանությունները Իրանի հետ հնարավոր պատերազմի վերաբերյալ:
Ահմադինեջադը այսօր Թեհրանում լրագրողներին ասել է, թե «մամուլի համար արված մեկնաբանությունները տարբերվում են իրական դիրքորոշումներից»:
Կիրակի օրը Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, թե աշխարհը պետք է պատրաստվի Իրանի հետ հնարավոր պատերազմին, եթե այդ երկրի միջուկային ծրագրի դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը հաջողությամբ չպսակվեն:
Բեռնար Քուշները ներկայումս Մոսկվայում է` իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների նպատակով: Ակնկալվում է, որ այդ բանակցությունները կընդգրկեն Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնարավոր նոր պատժամիջոցների հարցը` կապված ուրանի հարստացումից այդ երկրի չհրաժարվելու հետ:
Ֆրանսիան եւ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են եւ ունեն վետոյի իրավունք: