Մատչելիության հղումներ

Լեւոն Արոնյանը տարավ առաջին հաղթանակը


Մեքսիկայում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության չորրորդ տուրում հայաստանցի Լեւոն Արոնյանը տարել է առաջին հաղթանակը` սպիտակներով առավելության հասնելով հունգարացի Պետեր Լեկոյի նկատմամբ: Երեւանի ժամանակով կեսգիշերին մոտ սկսված պարտիան ավարտվել է 45-րդ քայլում:

Մրցաշարային աղյուսակում Արոնյանը ներկայումս 2 միավորով ռուսաստանցիներ Ալեքսանդր Մորոզեւիչի, Ալեքսանդր Գրիշչուկի եւ իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ կիսում է 3-6-րդ տեղերը:

Աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

Ամենաքիչ` 1,5-ական միավոր են հավաքել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը եւ Պետեր Լեկոն:

Առաջնության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, երկուշաբթի օրը մրցաշարում ընդմիջում է հայտարարված:

Վաղը Արոնյանը սեւերով խաղալու է Բորիս Գելֆանդի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG