Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Բրյուսելի «Հենրիխ Բյոլ» հիմնադրամի հրավերով հանդիպել է Բրյուսելի առաջատար մտավորականների եւ քաղաքական կառույցների ներկայացուցիչների հետ:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների, տարածաշրջանային խնդիրների, հարեւանների հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների մասին:
Նախարարն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա վիճակին եւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին:
Նախօրեին Վարդան Օսկանյանը մասնակցել է Բրյուսելում «Պողոսյան հիմնադրամի» կողմից Արեւելքի եւ Արեւմուտքի մշակութային կենտրոնի հիմնադրման հանդիսավոր արարողությանը:
Վարդան Օսկանյանի, Բելգիայի Սենատի նախագահ Արման դե Դեկերի, Բրյուսելի քաղաքապետի, Բրյուսելում հավատարմագրված մեկ տասնյակից ավելի դեսպանների մասնակցությամբ կայացել է Villa Empain պալատի վերականգնողական աշխատանքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որը մշակութային երկխոսության կենտրոն պետք է դառնա: