Մատչելիության հղումներ

«Սառեցված» հակամարտությունների հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կքննարկվի հոկտեմբերի 3-ին


ՎՈւԱՄ-ի տարածքում «սառեցված» հակամարտությունների հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում կքննարկվի հոկտեմբերի 3-ին: Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, այդ օրը ինքը ելույթ է ունենալու «սառեցված» հակամարտություններին նվիրված զեկույցով:

«Թրենդ» գործակալության վկայությամբ, սեպտեմբերի 29-ին ՎՈւԱՄ-ի անդամ երկրների` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի արտգործնախարարները հանդիպելու են Նյու Յորքում` գործողությունները համաձայնեցնելու նպատակով:

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե «սառեցված» հակամարտությունների հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվելու է նոյեմբերին:

ՎՈւԱՄ-ի տարածքում «սառեցված» հակամարտությունների հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանն է ներկայացվել Ադրբեջանի նախաձեռնությամբ:

Հայաստանը կտրականապես դեմ է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկմանը ՄԱԿ-ում` ընդգծելով, որ բանակցային գործընթացը անցնում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG