Մատչելիության հղումներ

Շվարցենեգերը վետո է դրել


Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն այսօր վետո է դրել նահանգային խորհրդարանի այն որոշման վրա, ըստ որի հանրաքվե պետք է անցկացվեր Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցով:

Ըստ այդ որոշման, փետրվարի 5֊-ին, երբ Կալիֆորնիայի ընտրողները մասնակցելու են այսպես կոչված «փրայմերիզ»-֊ին՝ հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունների թեկնածուների նախնական ընտրությանը, քվեարկության պետք է դրվեր նաեւ մի հարց՝ «Արդյոք դուք համաձա՞յն եք, որ Իրաքի օկուպացիան դադարեցվի եւ անմիջապես սկսվի ամերիկյան զորքերի ապահով եւ կանոնավոր դուրսբերումը»:

Վերլուծաբանները փաստում են, որ Կալիֆորնիան ԱՄՆ֊-ի ամենամեծ բնակչությունն ունեցող նահանգն է, եւ դրական պատասխանը լուրջ հարված կարող էր լինել նախագահ Ջորջ Բուշի քաղաքականությանը:

Շվարցենեգերի վկայությամբ՝ բնակիչներն այդ հարցի մասին իրենց կարծիքը կարող են արտահայտել` քվեարկելով այս կամ այն թեկնածուի, այլ ոչ թե մի փաստաթղթի օգտին, որը միեւնույն է որեւէ պարտադիր ուժ չի ունենալու նախագահի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG