Մատչելիության հղումներ

Անջեյ Կասպրչիկը Բակո Սահակյանին ներկայացրել է համանախագահների` Ղարաբաղ այցի նախապատրաստման ընթացքը


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին, ով տեղեկացրել է Մինսկի խմբի համանախագահների` սեպտեմբերի 16-ին Ղարաբաղ կատարելիք այցի նախապատրաստման ընթացքի մասին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հանդիպման մասնակիցներն արծարծել են նաեւ Ղարաբաղի իշխանությունների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջեւ առկա համագործակցությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG