Մատչելիության հղումներ

Հայաստանում բացվեց Ռուսաց խոսքի շաբաթը


Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում այսօր հանդիսավորությամբ բացվեց «Ռուսական խոսքի շաբաթը»: Նախաձեռնողներն են` Հայաստանի մշակույթի նախարարությունը, Հայաստանի եւ Ռուսաստանի գրողների միությունները եւ Հայ-ռուսական համագործակցության միությունը:

2007 թվականը Ռուսաստանի նախագահի հրամանագրով հռչակվել է Ռուսաց խոսքի տարի: Հայաստանում դրա շրջանակներում ծրագրված են բազմաթիվ միջոցառումներ. Ռուսաստանից ժամանել է գրողների, մշակույթի գործիչների, արվեստագետների, հրատարակիչների ներկայանալի պատվիրակություն:

Ռուսաստանցիներն իրեն հետ բերել են նոր հրատարակված գրքեր ու ամսագրեր, որոնք ոչ միայն թարգմանաբար ներկայացնում են հայ ժամանակակից պոեզիան եւ արձակը, այլեւ` ռուսաստանցի հեղինակների ստեղծագործությունները` նվիրված Հայաստանին: Հայ-ռուսական համագործակցության միության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը, օրինակ, հայ հասարակությանն է ներկայանում «Ըմբոստ Ղարաբաղը» փաստավավերագրական գրքով:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG