Մատչելիության հղումներ

«Նեզավիսիմայա գազետա». «180 տանկ Ղարաբաղում»


Ադրբեջանցի փորձագետ Վահիդ Ռաջաբովն այսօր «Նեզավիսիմայա գազետա» թերթում պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում այժմ գտնվում է 180 տանկ:

Նրա տվյալներով՝ ղարաբաղցիները նաեւ ունեն 174 զրահամեքենա, 163 հրանոթ, 72 հակատանկային կայանք ու հակաօդային պաշտպանության համակարգ:

Ռաջաբովը պնդում է, որ այդքան մեծ քանակությամբ զենք եւ ռազմական տեխնիկա չէր կարող հայտնվել երրորդ երկրների հետ սահման չունեցող Ղարաբաղում, եւ այն բերվել է Հայաստանից:

Ըստ մոսկովյան թերթի՝ «ադրբեջանցի ռազմական փորձագետները շարունակում են պնդել, որ Հայաստանում գտնվող ռուսաստանյան ռազմակայանն է զենքի գլխավոր մատակարարը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG