Ուրբաթ օրը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում տեղի ունեցավ անցած հուլիսին ընտրված նախագահ Բակո Սահակյանի պաշտոնամուտի արարողությունը:
Նիստը նախագահում էր Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Ներկա էին Լեռնային Ղարաբաղի երկու նախկին նախագահները` ՀՀ ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը:
Հայաստանի պաշտոնական վերնախավը ներկայացնում էին նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ:
Կարինե Քալանթարյան, Ստեփանակերտ