Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ «Դեմոկրատական ակումբում» ընդամենը դիտորդ


Հայաստանն ընդամենը դիտորդի կարգավիճակով կմասնակցի դեմոկրատական երկրների արտգործնախարարների հավաքին, որը նոյեմբերին կայանալու է Մալիի մայրաքաղաք Բամակոյում:

Ժողովրդավարությունների համայնքը հրապարակել է հավաքի 126 մասնակիցների եւ 20 դիտորդների ցուցակը:

Միջազգային խորհրդատվական կոմիտեն, որը որոշում է տվյալ երկրի կարգավիճակը, Հայաստանի մասին, մասնավորապես, գրել է. - «Հայաստանի ժողովրդավարության զարգացման երկու հիմնարար թերությունները՝ ազատ եւ արդար ընտրությունների ակնհայտ բացակայությունը եւ օրենքի լրջորեն թուլացած իշխանությունը, տեւական ժամանակ հանդիսանում են բարեփոխումների ճանապարհին ամենաէական խոչընդոտները»:

Ադրբեջանը առաջիկա հավաքում Հայաստանի նման դիտորդի կարգավիճակ կունենա, մինչդեռ Վրաստանը որպես մասնակից է հրավիրվել:

2000 թվականին, երբ Վարշավայում կայացավ «Դեմոկրատական ակումբի» անդրանիկ հավաքը, Հայաստանը մասնակցի կարգավիճակ ուներ: Սակայն 2002 եւ 2005 թվականների հավաքներում Հայաստանի կարգավիճակն իջեցվեց մինչեւ դիտորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG