Մատչելիության հղումներ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացումը խթանել է զբոսաշրջությունը Բիթլիս նահանգում


Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վերանորոգումից եւ վերաբացումից հետո եռակի աճել է Թուրքիայի Բիթլիս նահանգ այցելող զբոսաշրջիկների թիվը: Այդ մասին այսօր գրել է «Զաման» օրաթերթը:

Բիթլիսի նահանգապետ Մեւլութ Աթբաշը թերթին հայտնել է, որ եթե անցյալ տարի նահանգ այցելած զբոսաշրջիկների թիվը 3 հազար էր, ապա այս տարի նրանց ակնկալվող քանակը մոտ 10 հազար է, քանի որ մարտի 29-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացումից հետո սկսվել է թուրք եւ օտարերկրացի զբոսաշրջիկների աննախադեպ հոսք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG