Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. «Ընտրությունները ձեւ են Հայաստանում գործող մոդելը փոխելու»


Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը, չորեքշաբթի օրը վերահաստատելով առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մտադրությունը, ասաց, թե ընտրություններն իր համար Հայաստանում գործող մոդելը փոխելու ձեւ են:

«Պետության մեջ կա ընտրյալների մի խումբ, որոնք իրավունք ունեն զբաղվելու ցանկացած ձեւի բիզնեսով` անօրինական եւ ոչ անօրինական, ունեն արտոնություններ` ընդհուպ մինչեւ անպատիժ սպանություններ անելու, եւ նրանք փոխհատուցում են իշխանություններին` ընտրությունների ժամանակ ամեն գնով կեղծելով», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մանուկյանը` շարունակելով. - «Այսինքն` դա մի համակարգ է, որտեղ չկա ժողովուրդ, որտեղ չկա հասարակություն: Ինձ համար ընտրությունները դա ձեւ են այդ մոդելը փոխելու»:

ԱԺՄ-ի առաջնորդի կարծիքով, Հայաստանում մարդիկ ստանում են «աֆրիկյան աշխատավարձ` եվրոպական գներով սնունդ եւ ապրանք առնելու համար»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG