Մատչելիության հղումներ

«Աքսա»-ից փոխհատուցում ստանալու համար մինչ օրս արդարադատության նախարարություն է դիմել շուրջ 800 մարդ


«Աքսա» ապահովագրական ընկերությունից փոխհատուցում ստանալու համար մինչ օրս Հայաստանի արդարադատության նախարարություն է դիմել շուրջ 800 մարդ:

Արդարադատության նախարարության մամուլի քարտուղարը տեղեկացնում է նաեւ, որ «Քյուրքջյան եւ այլք» եւ «Ուզունյան եւ այլք» ընդդեմ «Աքսա» ապահովագրական ընկերության` հայերի ցեղասպանության զոհերի ժառանգների փոխհատուցման գործով ավանդատուների ժառանգների դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է. նախարարություն դիմումները կարող են ներկայացվել մինչեւ դեկտեմբերի 20-ը ներառյալ:

Դիմում կարող են ներկայացնել բոլոր այն անձինք, որոնց նախնիների ազգանունները ներառված են «Աքսա» ընկերության տրամադրած ցանկում: Այդ ցանկին հնարավոր է ծանոթանալ www.armenianinsurancesettlementaxa.com կայքում կամ զանգահարելով 58-30-23 հեռախոսահամարով:

Ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունը համաձայնել է 17 մլն դոլար վճարել ընկերությունում իրենց կյանքն ապահովագրած այն անձանց ժառանգներին, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության ընթացքում: Ընկերության հետ ցեղասպանության զոհերի ժառանգների շահերի պաշտպանների ձեռք բերած համաձայնությունը վավերացվել է Լոս Անջելեսի շրջանային դատարանի կողմից` 2006 թվականի մայիսին:

«Աքսա»-ի կողմից վճարվելիք փոխհատուցման գործընթացը կարգավորելու նպատակով ստեղծված հիմնադրամի խորհրդին դիմելու նախկին վերջնաժամկետը մինչեւ 2007 թվականի հոկտեմբերի 1-ն էր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG