Մատչելիության հղումներ

Սրտաբանը վախճանվել է սրտի կաթվածից ... սրտաբանների համաժողովի ընթացքում


46-ամյա իտալացի կին սրտաբանը սրտի կաթված է ստացել Վիեննայում սեպտեմբերի 1-ից գումարված Սրտաբանության եվրոպական ընկերության ամենամյա միջազգային խորհրդաժողովի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է DPA լրատվական գործակալությունը, սեպտեմբերի 2-ի երեկոյան նա մահացել է:

Խորհրդաժողովի մասնակիցներից մեկը տեղում առաջին օգնություն է ցուցաբերել իտալուհուն, որին տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ նա մահացել է, ինչպես հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռայնհարտ Կրեպլերն է հայտնել` սրտի բնածին արատից:

DPA-ն նշում է, որ Սրտաբանության եվրոպական ընկերության խորհրդաժողովի հավաքը համարվում է Եվրոպայի առողջապահական ամենախոշոր համագումարներից մեկը: Այս տարվա հավաքի օրակարգում կարդիովասկուլյար հիվանդությունների թեման է:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG