Մատչելիության հղումներ

Արամ Կարապետյան. - «Պաշտոնապես հայտարարում եմ, որ առաջադրվելու եմ նախագահի թեկնածու»


«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր թեկնածությունը առաջադրելու է 2008 թվականի նախագահական ընտրություններում:

«Որեւէ մեկի հետ չեմ միանալու, չեմ միավորվելու: Ես գնալու եմ մենակ», - ասաց նա: - «Ես ողջունում եմ ընդդիմության բոլոր հատվածների բանակցությունները: Եթե ի մի կգան որեւէ միասնական թեկնածուի շուրջ, ես շատ ուրախ կլինեմ: Ես ինքս նման բանակցությունների չեմ մասնակցելու»:

Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը նախագահական ընտրություններին կմասնակցեն մի քանի թեկնածուներով:

Կարապետյանի կարծիքով, ընտրություններում կառաջադրվեն 8-10 թեկնածուներ:

Նա նաեւ վստահ է, որ նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով: Եվ երկրորդ փուլ անցնելու հնարավորություն ընդդիմությունից կունենա ինքը, իսկ իշխանությունից` վարչապետ Սերժ Սարգսյանը. - «Իմ անձնական կարծիքը եթե ուզում եք իմանալ, երկրորդ փուլում կհայտնվեն Արամ Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանը` եթե Սերժ Սարգսյանը դնի իր թեկնածությունը»:

«Ես չեմ վախենում, որ մենք կպարտվենք, որովհետեւ մենք հաղթելու ենք», - հայտարարեց Արամ Կարապետյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG