Հիմնադրամի հիմնադիրներն են Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի անդամ Տեր-Ավանեսովն ու մոսկվաբնակ բարերար, «Ռոսկոմնեդվիժիմոստ» ընկերության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Հրանտ Պողոսյանը:
«Բարեկամություն» կոչվող կրթաթոշակների տարեկան ընդհանուր ֆոնդը կկազմի 120 հազար դոլար: Դրանք տրամադրվելու են պետական բուհերի գերազանց ուսանողներին եւ սոցիալապես անապահով 4-րդ կուրսեցիներին:
Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, կրթաթոշակառուներին առաջադրելու են ֆակուլտետների դեկանները:
Առաջին կրթաթոշակը կտրամադրվի հոկտեմբերին: Կրթաթոշակառուները կստանան նաեւ վկայականներ:
Ուսանողները գերազանցությունը կորցնելուն պես կզրկվեն նաեւ հատկացվելիք կրթաթոշակից:
Կրթաթոշակային 100 տեղերը հատկացվելու են բուհերին հետեւյալ հարաբերակցությամբ. 15-ական ուսանող` Երեւանի պետհամալսարանից եւ Պետական ճարտարագիտական համալսարանից, 11 ուսանող` Պետական տնտեսագիտական համալսարանից, 8-ական ուսանող` Պետական կոնսերվատորիայից, Պետական բժշկական համալսարանից եւ Հայ - ռուսական սլավոնական համալսարանից: Մնացած 7 պետական բուհերում կրթաթոշակառուների համար հատկացված են 5-ական տեղեր:
Նարինե Ղալեչյան