Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը դարձավ 53 տարեկան


Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է` լրացավ նրա 53-ամյակը:

Ծննդյան օրվա առթիվ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: Ուղերձում, որը տարածել է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը, մասնավորապես, ասված է. - «Մեծարգո պարոն նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 53-րդ տարեդարձի կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր նվիրումն ու կամքը հետայսու էլ կծառայեցնեք հանուն մեր ժողովրդի բարեկեցության ապահովման, Հայաստանի Հանրապետության հզորացման ու Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի լուծման»:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այսօր առավոտյան նախագահին հեռախոսով շնորհավորել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Կարողանալ զգալ երկրի զարկերակը եւ ապահովել դրա անհրաժեշտ սնուցումը: Ռոբերտ Քոչարյանին դա հաջողվում է անել նախեւառաջ իրատեսության զգացումը չկորցնելու շնորհիվ», - գրել է «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը: - «Բարեբախտաբար, Ռոբերտ Քոչարյանը կարողացել է խուսափել պոպուլիզմը որպես ուղիղ ճանապարհ ընտրելու գայթակղությունից, ինչին այսօր չեն դիմանում շատերը անգամ մի քանի տասնյակ հոգանոց հանրահավաքներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG