Մատչելիության հղումներ

Մայրը նորածիններին վաճառել է 700֊-800 դոլարով


Հայաստանի գլխավոր դատախազությունն այսօր հայտնել է, որ «Տավուշի մարզի բնակչուհի Ժ. Խեմչյանը վերջին երեք տարվա ընթացքում վաճառել է իր երկու նորածին երեխաներին 700 եւ 800 դոլարով»:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ «Ժ. Խեմչյանը 2004 թվականի դեկտեմբերին Իջեւանի հյուրանոցում ծննդաբերել է տղա երեխա, որին մի քանի օր անց 800 դոլարով վաճառել է ոմն Արմիկի»:

«Ժ. Խեմչյանը տղա երեխա է ծննդաբերել նաեւ 2006 թվականի նոյեմբերին, որին նույնպես, նախնական համաձայնության գալով Տավուշի բնակչուհի Ռ. Սարգսյանի հետ, մի քանի օր անց վաճառել է Ա. Ղազարյանին: Ռ. Սարգսյանը նորածնին վաճառել է 1000 դոլարով, որից 700-֊ը փոխանցել է Ժ. Խեմչյանին: Ժ. Խեմչյանն ու Ռ.Սարգսյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,֊ - ասված է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG