Այսօր Վիեննայում սկսվել են Կոսովոյի կարգավիճակի խնդրով եռակողմ բանակցությունները, որոնք վարում են Սերբիան, Կոսովոն եւ միջազգային միջնորդները: Վերջինների թվում են Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի դիվանագետները:
«Մենք հնարավորություն ունենք իսկապես հստակեցնելու Կոսովոյի անկախությունը: Դրա առանցքը Սերբիայի հետ մեր հարաբերություններն են: Մենք հնարավորություն ունենք դնելու երկու անկախ հարեւանների միջեւ հասուն, կայուն եւ գործող հարաբերությունների հիմքը»,֊ - այսօր ասել է միջնորդներին Կոսովոյի վարչապետ Ագիմ Չեկուն:
«Ռոյթերզ»-֊ի վկայությամբ՝ այսօր սերբերն առանձին հանդիպում են ունեցել միջնորդների հետ:
Վերլուծաբաններն այս հանդիպումից ճեղքում չեն ակնկալում:
Արմեն Քոլոյան, Պրահա