«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ղեկավար անդամներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի փաստաբաններ Վահե Գրիգորյանը եւ Մուշեղ Շուշանյանը պնդում են, որ Հայաստանի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը պետք է վիճարկվի Սահմանադրական դատարանում:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Ժիրայր Սեֆիլյանին 1,5 տարվա ազատազրկման է դատապարտել ապօրինի զենք պահելու համար: Իսկ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով առաջադրված, այսինքն` «երկրի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» մեղադրանքը չապացուցվեց, եւ Սեֆիլյանն այս մասով արդարացվեց, չնայած քրեական հետապնդումը սկսվել էր հենց այս արարքի համար:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Սեֆիլյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը, հիշյալ հոդվածը Հայաստանում կիրառվել է բացառապես ընդդիմադիր կեցվածք ունեցողների նկատմամբ, ուստի «մենք գործ ունենք արտահայտվելու ազատության սահմանափակման հետ, ընդ որում` արտահայտվելու ազատությունը ամենահիմնարար ազատություններից մեկն է»:
Փաստաբանի կարծիքով, 301-րդ հոդվածի սահմանադրականության հարցի լուծումը հրատապ է, որովհետեւ այդ հոդվածի առկայությունը խոչընդոտելու է ժողովրդավարական հասարակության ձեւավորմանը. - «Նման հոդվածի առկայությունը ամենեւին էլ անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությանը, եւ 301-րդ հոդվածի առկայությունը էականորեն վտանգելու է, նամանավանդ նման պետական իշխանություն իրականացնող անձանց առկայությամբ, երբ կարող են այդ հոդվածը օգտագործել ընտրողաբար եւ ամենեւին էլ ոչ իրավական նպատակի համար»:
«Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընդհանրապես պետական կառույցը չունի նման կոչեր կատարողների նկատմամբ հակազդելու այլ միջոցներ: Բնականաբար, նման կոչեր անողներին հակազդելը եւ նման գաղափարների դեմ պայքարելը կառավարության համար ավելի քան հնարավոր է», - ասաց Գրիգորյանը` հավելելով, որ հակազդեցության նման խիստ միջոցներին դիմելը «ոչ այլ ինչ է, քան բռնապետական պետության հատկանիշներ»
Այսինքն, նրա խոսքերով, «մշտապես զինանոցում գործադրվում է ամենակոպիտ միջամտության ձեւը` կալանք, քրեական հետապնդումներ, եւ շարունակական լարվածության մեջ է պահվում հասարակությունը կամ դրա մի մասը, եւ անթաքույց փորձ է կատարվում վախի միջոցով կառավարել ինչ-ինչ գործընթացներ»:
Այնպես որ, ամփոփեց փաստաբանը, իրենք այդ հոդվածը բոլոր դեպքերում վիճարկելու են Սահմանադրական դատարանում:
Կարինե Քալանթարյան