Ռուսաստանի լիբերալ֊-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու տեղակալ Ալեքսեյ Միտրոֆանովն այսօր անսպասելիորեն հայտարարել է, որ անդամագրվել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի գլխավորած «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությանը:
Մոսկվայում հրավիրած ասուլիսում Միտրոֆանովը հայտարարել է, որ «90-֊ականներին Ժիրինովսկու կուսակցությունը էական դեր է խաղացել երկրի քաղաքական կյանքում, սակայն այժմ վերածվել է քաղաքական գետտոյի»:
Նա փաստել է, որ այս գումարման Պետդումայում իրեն չի հաջողվել անցկացնել որեւէ օրինագիծ, քանզի այնտեղ «քաղաքական մենաշնորհ» է հաստատվել:
Միտրոֆանովն ասել է, որ անդամագրվում է «Սպրավեդլիվայա Ռոսիա»֊-ին, որովհետեւ այդ կուսակցությունը նպատակ ունի վերացնել «քաղաքական մենաշնորհը»: Նա խոստովանել է, որ իր որոշումը չի համաձայնեցրել Վլադիմիր Ժիրինովսկու հետ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ժիրինովսկին, մեկնաբանելով իր կուսակցությունից Միտրոֆանովի դուրս գալը, հայտարարել է. - «Ես շատ շնորհակալ եմ Միրոնովին, որ նա ազատեց մեզ Ալեքսեյ Վալենտինովիչից»:
Նրա խոսքերով, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության վարկանիշի վրա անչափ բացասական ազդեցություն է ունեցել Մոսկվայում համասեռամոլների արգելված շքերթին Միտրոֆանովի մասնակցությունը: