Մատչելիության հղումներ

Ռոլանդ Շառոյան. «Համահայկական խաղերի կարգախոսն իրականություն է դարձել»


Նա անդրադարձավ նաեւ Երեւան - Կահիրե բասկետբոլային խաղի եւ Ստեփանակերտ - Ստամբուլ ֆուտբոլային հանդիպման ընթացքում տեղ գտած ծեծկռտուքներին` նշելով. - «Համահայկական երկրորդ խաղերի ընթացքում տեղի ունեցան ծեծկռտուքներ վեց մարզաձեւերում, այս տարի միայն երկուսն են: Մենք ծրագիր ենք մշակում, որպեսզի բարոյահոգեբանական դաստիարակության վերաբերյալ ինչ-որ բան իրականացնենք բոլոր խմբերի հետ կապված»: Ռոլանդ Շառոյանը հավելեց, որ Երեւանի թիմը այդ միջադեպից հետո զրկվել է խաղերին մասնակցելու իրավունքից:

Նրա խոսքերով, մտահոգությունների տեղիք է տալիս նաեւ Մոսկվայի պատվիրակության անդամների քանակը. հայկական մեծ համայնք ունեցող Մոսկվան խաղերին մասնակցելու էր ուղարկել ընդամենը հինգ մարզիկների: Սա, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի առաջին փոխնախագահի կարծիքով, բոլոր կազմակերպիչների թերացումն էր:

Ինչեւէ, Համահայկական չորրորդ խաղերն արդեն պատմություն են, եւ ժամանակն է մտածել հաջորդ խաղերի մասին: Եթե ֆինանսական հարցերը լուծվեն, ապա կկառուցվի հատուկ Համահայկական խաղերի համար նախատեսված մարզահամալիր` իր մարզական ավանով:
Չորս տարի անց նախատեսվում է ավելացնել նաեւ Համահայկական խաղերի մարզաձեւերի թիվը:

Համահայկական խաղերի կոմիտեի հերթական նիստի ժամանակ նախատեսվում է քննարկման դնել նաեւ Ծաղկաձորում համահայկական ձմեռային խաղերի անցկացման հարցը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG