Մատչելիության հղումներ

Հունաստանը մեկ միլիոն եվրո է խոստանում անտառները հրդեհողներին հայտնաբերելու համար


Հունաստանի իշխանությունները մինչեւ մեկ միլիոն եվրո դրամական պարգեւ են խոստանում նրանց, ովքեր կօգնեն հայտնաբերել երկրում արդեն 63 մարդու մահվան պատճառ դարձած անտառային հրդեհների համար մեղավորներին:

Երեք տասնյակից ավելի հրդեհներ են մոլեգնում մայրաքաղաք Աթենքից հարավ գտնվող Պելոպոնես թերակղզու հարավում եւ արեւմուտքում:

Հրշեջները ներկայումս շրջապատում են Օլիմպիական խաղերի օրրան Օլիմպիան, որի պատմական հուշարձանները երեկ նրանց հաջողվել է փրկել հրդեհի բոցերից:

Կրակի դեմ պայքարում են ավելի քան 800 հույն հրշեջներ, որոնց ցուցաբերվող միջազգային աջակցությունը գնալով մեծանում է:

Սպասվում է, որ այսօր Հունաստան կժամանեն ջուր փոխադրող եւ այլ օդանավեր Սերբիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Իսրայելից, Իտալիայից եւ Գերմանիայից: Օտարերկրյա պետություններից ժամանում են նաեւ հրշեջ խմբեր:

Հունաստանի կառավարությունը կասկածում է, որ հրդեհները դիտավորության հետեւանք են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG