Մատչելիության հղումներ

«ԱվտոՎազ»-ի տնօրենը` Սամարայի նահանգապետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ԱվտոՎազ»-ի տնօրեն Վլադիմիր Արտյակովին նշանակել է Սամարայի նահանգապետի պաշտոնակատար:

Ավելի վաղ Պուտինին իր հրաժարականն էր ներկայացրել Կոնստանտին Տիտովը, ով Սամարայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնում էր 1990-ականներից:

Ռուսաստանի նախագահը նահանգապետ նշանակելու լիազորություն էր պահանջել 2004 թվականին, երբ նահանգապետների ուղղակի ընտրությունները երկրում վերացվեցին:

«ԱվտոՎազ»-ի` Տոլյատիի ավտոգործարանի սեփականատերն է Ռուսաստանի զենք արտահանող «Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG