Մատչելիության հղումներ

Սեպտեմբերին Երեւան կայցելի Դելիի քաղաքային վարչակազմի ղեկավարը


Սեպտեմբերին Երեւան է այցելելու Դելիի գլխավոր նախարար Շեյլա Դիքշիթը:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Դելիի քաղաքային վարչակազմի ղեկավարի առաջիկա այցի մանրամասները քննարկվել Շեյլա Դիքշիթի հետ Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի` անցած շաբաթավերջին կայացած հանդիպման ժամանակ:

Դեսպանը քաղաքական տեսանկյունից շատ կարեւոր եւ խորհրդանշական է համարել տիկին Դիքշիթի այցը Երեւան` այն առումով, որ համընկնում է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակին: Նա վստահություն է հայտնել, որ այցը կնպաստի երկկողմ, մասնավորապես, երկու մայրաքաղաքների միջեւ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում աճող համագործակցության առնչությամբ, որի ապացույցն է առեւտրաշրջանառության ծավալի կրկնապատկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG