Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին. «Հայաստանի հետ հարաբերությունները դաշնակցային բնույթ են ձեռք բերել»


Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները հիրավի դաշնակցային բնույթ են ձեռք բերել, փաստել է երեկ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր հայաստանցի պաշտոնակից Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ:

«Շատ ուրախ եմ նշել, որ մեր հարաբերությունները վատ չեն զարգանում, աճում է ապրանքաշրջանառությունը, իսկ քաղաքական ոլորտում մեր հարաբերությունների մասին չեմ էլ խոսում: Մեր հարաբերությունները հիրավի դաշնակցային բնույթ են ձեռք բերել»,֊ - ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-ի՝ ասել է Պուտինը:

Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն հայտնել է, որ պետությունների ղեկավարները նշել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների եւ, մասնավորապես, ներդրումային համագործակցության զարգացման դրական դինամիկան:

Հայտնելով, որ հանդիպման մասնակիցները գնահատել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության բարձր ծավալները, Պրիխոդկոն ընդգծել է, որ այս տարվա առաջին վեց ամիսներին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը աճել է 70 տոկոսով:

«Նախագահ Քոչարյանը բարձր է գնահատել իր երկրի տարածքում ներդրումներով ռուսաստանյան բիզնեսի հետաքրքրվածությունը», - ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը:

Սերգեյ Պրիխոդկոն նշել է, որ «ակտիվ քննարկման փուլում են նաեւ էներգետիկան եւ տրանսպորտային ցանցի զարգացման հարցերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG