Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն այսօր Բաքվում հայտարարել է, որ հոկտեմբերին իր երկիրը կհյուրընկալի Կասպյան պետությունների գագաթնաժողովը:
Նրա վկայությամբ՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հանդիպել հոկտեմբերի 16֊ին:
«Ասոշիեյթեդ փրես»֊-ի վկայությամբ՝ Իրանը պնդում է, որ Կասպից ծովի նավթով եւ գազով հարուստ առափնյա գոտին պետք է հավասար բաժանվի Կասպյան 5 պետությունների միջեւ: Մինչդեռ մյուս երկրները ցանկանում են, որ գոտին բաժանվի ափի երկարության համեմատ: