Մատչելիության հղումներ

Առաջին անգամ Հայաստանում` եվրոպական եւ ազգային աստղագիտական միացյալ համաժողով


Համաժողովի անցկացման վայրը ընտրվում է` հաշվի առնելով տվյալ երկրում աստղագիտության զարգացածության մակարդակը: Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ Հայաստանն արդեն արժանացել է եվրոպացի մասնագետների գնահատանքին, եւ դա է պատճառը, որ համաժողովն այս տարի անցկացվում է Հայաստանում:

Համաժողովի համանախագահ, Եվրոպական աստղագիտական ընկերության նախագահ Կղաուտեր Յախիմը, մասնավորապես, ասաց. - «ԽՍՀՄ-ի փլուզումը մեծ դժվարությունների առաջ կանգնեցրեց գիտությունը, բայց հիմա մենք ուրախ ենք, որ Եվրոպական աստղագիտական ընկերությունը կարողանում է օգնել Հայաստանին, եւ «Ջենամ»-ը կնպաստի դրան: Մենք հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունն այս հարցում իր աջակցությունն անպայման կցուցաբերի, քանի որ Հայաստանն ունի մոտ յոթ տասնյակ աստղագետներ, որոնք իրենց հայտնագործություններով հայտնի են ամբողջ աշխարհում»:

Համաժողովին մասնակցում են աստղագետներ 37 երկրներից, նրանցից մոտ վեց տասնյակը հայ մասնագետներ են: Անցկացվելու է 8 գիտաժողով, ներկայացվելու է 350 զեկույց: Հայկական կողմի զեկույցները լինելու են հիմնականում արտարեգակնային մոլորակների, վիրտուալ աստղադիտարանների, հնագույն եւ նորագույն աստղագիտության եւ մի շարք այլ թեմաներով:

«Զեկույցներից ու գիտաժողովներից զատ` այս համաժողովը կնպաստի նաեւ նոր ծրագրերի իրագործմանը», - նշեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը:

Չորեքշաբթի օրը ԵՊՀ-ում անցկացվելու է աշխատանքի շուկա, որտեղ տարբեր հիմնադրամների ներկայացուցիչներ ուսանողներին կներկայացնեն իրենց աշխատանքի շուկայի հնարավորությունները:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG