Մատչելիության հղումներ

BBC֊-ն զրկվեց ռուսաստանյան FM ռադիոկայանով հեռարձակվելուց


BBC-֊ն այսօր հայտնել է, որ իր ռուսերեն հաղորդումները հանվել են եթերից մոսկովյան վերահեռարձակողի կողմից: «Բոլշոյե ռադիո» ռադիոկայանը, որը վերահեռարձակում էր BBC֊-ի հաղորդումները FM հաճախականությամբ, «օտարերկրյա քարոզչություն» է որակել BBC֊-ի ծրագրերը:

Այսպիսով, BBC֊-ի ռուսերեն հաղորդումները Ռուսաստանում այսուհետ մատչելի կլինեն միայն միջին եւ կարճ ալիքներով:

Անցած տարի Ռուսաստանի իշխանությունները կտրուկ կրճատեցին այն ռադիոկայանների թիվը, որոնք վերահեռարձակում էին «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG