Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը հաջորդ շաբաթ այցելելու է Ադրբեջան


Հաջորդ շաբաթվա կեսերին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան: Այդ մասին այսօր հայտնում է «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:

Նախագահի այցի նախօրեին այսօր Բաքվում խորհրդակցություններ են սկսվել ադրբեջանցի պաշտոնյաների եւ Իրանից ժամանած պատվիրակության անդամների միջեւ:

«Ենի Մուսավաթ» թերթը տեղեկացնում է, որ իրանական պատվիրակության կազմում են բանակի գեներալներ եւ անվտանգության մարմինների ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG