Օգոստոսի 18-ին Ղազախստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Այսօր քարոզչությունն արգելված է, եւ երկրի ավելի քան 8 միլիոն ընտրողները վերջնականապես կողմնորոշվելու հնարավորություն են ստացել:
Քարոզարշավի ավարտին ընտրողներին դիմեց երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը` կոչ անելով ակտիվորեն մասնակցել առաջիկա քվեարկությանը. - «Սիրելի ղազախստանցիներ, ես կոչ եմ անում ձեզ օգոստոսի 18-ին գալ ընտրատեղամասեր, կատարել քաղաքացիական պարտքն ու քվեարկել ժողովրդավարական, ուժեղ եւ մրցունակ պետության օգտին»:
Ղազախստանցի քաղաքագետ Մարինա Սաբիտովայի կարծիքով, սակայն, իրականում իշխանություններին բացարձակապես ձեռնտու չէ, որ ընտրողների մեծ մասը գա քվեարկելու: Ferghana.ru գործակալությանը տված հարցազրույցում քաղաքագետը նշում է. - «Իշխանությունները հատուկ այնպես են արել, որպեսզի արտահերթ ընտրություններն անցնեն օգոստոս ամսին, երբ շատերը մեկնում են հանգստի, իսկ ուսումնական տարին դեռ չի մեկնարկել»:
Վերլուծաբանի կարծիքով, համընդհանուր պասիվության ֆոնին իշխանությունները կկարողանան նախագահամետ «Նուր Օթան» կուսակցությանն ապահովել բացարձակ մեծամասնություն: Վերջին հարցումները վկայում են, որ խոշոր գործարարներով ու նահանգապետներով համալրված այս կուսակցությունը կարող է հավակնել քվեների 65-68 տոկոսին:
Ըստ սոցիոլոգների` 7 տոկոսի շեմը ի վիճակի են հաղթահարել նաեւ Ղազախստանի համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ու աջ-ազատական «Ակ Ժոլ» կուսակցությունը: Վերջինի ղեկավար Ալիխան Բայմենովը քարոզարշավի ավարտին հայտարարեց, թե առաջիկա ընտրություններին մեծ է լինելու կեղծիքների հավանականությունը:
Անկախ փորձագետներն ու ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը այս մտահոգությունը կիսում են` հատուկ նշելով, որ ընտրական հանձնաժողովներում չկան ընդդիմության ներկայացուցիչներ:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա