Մատչելիության հղումներ

Ախալքալաքում հայտնաբերվել են ականներ եւ ռադիացիայի աղբյուր


Ախալքալաքում` նախկին ռուսաստանյան ռազմակայանի տարածքում, հայտնաբերվել են ականներ եւ ռադիացիայի աղբյուր: Այդ մասին այսօր հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ներկայումս տեղում աշխատում է Վրաստանի պաշտպանական գերատեսչության սակրավորների խումբը: Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ` սակրավորների եւ համապատասխան փորձագետների աշխատանքի արդյունքներով:

Վրացական ռազմական գերատեսչության ներկայացուցչի վկայությամբ, սա Ախալքալաքում ռուսաստանյան նախկին ռազմակայանի տարածքում ականների եւ զենքի հայտնաբերման երկրորդ դեպքն է վերջին մեկուկես ամսվա ընթացքում. շուրջ մեկ ամիս առաջ այնտեղ հայտնաբերվել էր հողում թաղված զինամթերք, հակատանկային եւ հակահետեւակային ականներ եւ փամփուշտներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG