Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանը՝ «Ար ռադիո»֊-ով


«Ար-ռադիո» միջմայրցամաքային ռադիոկայանի եւ Ամերիկյան հեռարձակողների տնօրենների խորհրդի միջեւ կնքված պայմանագրի համաձայն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ծրագրերը այսօրվանից օրական 2 ժամ 5 րոպե տեւողությամբ կսկսեն վերահեռարձակվել «Ար-ռադիո»-ի ցանցով: Այդ մասին ասված է Հանրային ռադիոընկերության տնօրինության հաղորդագրության մեջ:

Միեւնույն ժամանակ, ինչպես ասված է հաղորդագրությունում, «Հանրային ռադիոընկերությունը, դրսեւորելով բարի կամք, մինչեւ սույն թվականի օգոստոսի 31-ը ներառյալ կշարունակի «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների զուգահեռ վերահեռարձակումները իր եթերով, որպեսզի հեռարձակման փոփոխությունների վերաբերյալ հանրությունը ապահովված լինի անհրաժեշտ տեղեկատվությամբ եւ անցումը կատարվի սահուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG