Մատչելիության հղումներ

Ադամանդի արդյունահանումն աշխարհում առաջիկա տարիներին կարող է կրճատվել մեկ քառորդով


Առաջիկա տարիներին ադամանդի արդյունահանումն աշխարհում կկրճատվի 20-֊25 տոկոսով. նման կանխատեսում է արել Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության եւ հանքաբանության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Պոխիլենկոն:

«2012 թվականին պահանջարկը կարող է հասնել 18 միլիարդ դոլարի, մինչդեռ արդյունահանումը կնվազի մինչեւ 10 միլիարդ: Թե ինչ կկատարվի անմշակ ադամանդի գների հետ՝ միայն Աստծուն է հայտնի», ֊- «Ինտերֆաքս»֊-ին ասել է գիտնականը:

Նա փաստել է, որ վերջին տասնամյակում աշխարհում ադամանդների որեւէ նոր հանքավայր չի հայտնաբերվել:

Հայտնի է, որ ադամանդագործության արտադրանքը կազմում է Հայաստանի արտահանման զգալի մասը: Վերջերս հայ ադամանդագործները արձանագրել էին, որ ոլորտի եկամտաբերությունը խիստ նվազել է սպառման կրճատման պատճառով:

Փորձագետները դժվարանում են կանխատեսել, թե աշխարհում ադամանդի արդյունահանման կրճատումը ինչ ազդեցություն կունենա հայաստանցի ադամանդագործների վրա: Նրանք միայն փաստում են, որ ավելի կսրվի անմշակ ադամանդների ձեռքբերման հիմնախնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG