Մատչելիության հղումներ

Հայկական եկեղեցիները Թբիլիսիում


Այսօր ողջ Վրաստանի տարածքում գործում է 23 հայկական եկեղեցի եւ հոգեւոր կենտրոն: Սուրբ Գեւորգ եկեղեցին արտաքինից այնքան էլ բարվոք վիճակում չէ:

«Եկեղեցին բազմաթիվ անգամներ է վերակառուցվել եւ վերանորոգվել, այսօր եւս այն ունի դրա կարիքը: Սակայն խնդիրն այն է, որ երկրորդ գործող եկեղեցին` Սուրբ Էջմիածինը, որ գտնվում է Հավլաբարում, այժմ վերակառուցվում է եւ եթե մենք սկսենք Սուրբ Գեւորգն էլ վերակառուցել, այլեւս տեղ չենք ունենա անցկացնելու հոգեւոր պատարագներն ու մյուս արարողությունները»:

Իսկ հարցին, թե արդյոք կան համապատասխան միջոցներ եկեղեցին վերակառուցելու համար քահանան պատասխանեց, - «Կա ցանկություն, իսկ ցանկության դեպքում, կարծում եմ, հնարավոր է գտնել նվիրատվություններ, միջոցներ, որոնցով հնարավոր կլինի վերակառուցեկ եկեղեցին: Ներկա պահին, որքանով տեղյակ եմ, գումար չկա, սակայն համոզված եմ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ներդրումներ կատարել»:

Նարեկ քահանա Ղուշյանը վերջում ավելացրեց, որ եթե համեմատենք նախորդ տարիների հետ, Վրաստանում հայկական եկեղեցիներն այսօր ունեն համեմատաբար ավելի կայուն կարգավիճակ, այսինքն իրականացվում են վերկառուցողական աշխատանքներ, կառուցվում են նոր եկեղեցիներ, նշանակվում են նոր հոգեւորականներ, սակայն կան այնպիսիս համընդհանուր խնդիրներ, որոնք պետք է լուծել:

«Հուսով եմ, որ մոտ ապագայում Աստծո կամքով այս խնդիրները կլուծվեն», - ասաց նա:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG