Մատչելիության հղումներ

Թալիբները ազատ արձակեցին հարավկորեացի երկու կանանց


Աֆղանստանից ստացված հաղորդագրությունների համաձայն, թալիբները այսօր ազատ են արձակել հարավկորեացի երկու կանանց: Ըստ ականատեսների, թալիբ զինյալները նրանց հանձնել են Ղազնի նահանգի ցեղապետներից մեկին, վերջինս էլ` Միջազգային կարմիր խաչի եւ կարմիր մահիկի պաշտոնյաներին:

«Թալիբան» շարժման խոսնակ Քարի Յուսուֆ Ահմադին վատառողջ կանանց ազատ արձակելը որակել է իբրեւ «բարի կամքի արտահայտություն»:

Ղազնիի նահանգապետ Միրաջադին Փաթանը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայությանը փոխանցել էր, թե իր տեղեկություններով, թալիբները որոշել են հարավկորեացի երկու կանանց ազատել վաղը:

Հուլիսի 19-ին Ղազնիում պատանդառված 23 հարավկորեացիները Աֆղանստան էին եկել քրիստոնեական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Պատանդներից երկուսին թալիբները մահապատժի են ենթարկել:

Ներկայումս գերության մեջ են մնում 19 հարավկորեացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG