(շաբաթ, 11-ը օգոստոսի)
«Առավոտ»֊-ը իր խմբագրականում գրում է. - «Արտաշես Գեղամյանի առաջարկն այն մասին, որ «հանուն ազգային միաբանության» առաջիկա նախագահական ընտրություններում իշխանությունն ու ընդդիմությունը պետք է հանդես գան միասնական թեկնածուով, նախ, իհարկե, անիրագործելի է. իշխանությունը Ազգային ժողովի 131 մանդատից «զիջեց» ընդամենը 13֊-ը, եւ դժվար է ակնկալել, որ «կնվիրի» մի ամբողջ նախագահի պաշտոն: Բայց եթե նույնիսկ դա ինչ֊-որ հրաշքով հնարավոր լիներ, դրա անհրաժեշտությունը, վստահ եմ, չկա: Հակառակ դեպքում՝ ստիպված կլինենք ենթադրել, որ Ֆրանսիայում բացակայում է ազգային համաձայնությունը, քանի որ անցած նախագահական ընտրություններում առաջադրվել էր մի քանի թեկնածու, եւ ազգը պառակտվել է, մասնավորապես, պահպանողական Սարկոզիի եւ սոցիալիստ Ռուայալի միջեւ»: «Հայաստանի առջեւ իրոք դրված են շատ լուրջ մարտահրավերներ, որոնք պարոն Գեղամյանը միանգամայն ճիշտ է նկարագրում», - գրում է թերթի խմբագիրը` հավելելով. - «Բայց այդ մարտահրավերներին դիմագրավելու համար, կարծում եմ, պետք է ոչ թե վերացնել քաղաքական պայքարում գաղափարների եւ ծրագրերի մրցակցությունը, այլ հակառակը՝ այդ մրցակցության արդյունքում արդար ճանապարհով ընտրել մի նախագահի, որը, ունենալով քաղաքացիների վստահության պաշարը, կկարողանա փոխել ներկայիս լճացած ու անհեռանկարային վիճակը»:
«Հայք»֊-ի մեկնաբանը կարծիք է հայտնում. - «Բաքու - Թբիլիսի - Ախալքալակ - Կարս երկաթուղագծի գործարկումից անմիջապես հետո կտրուկ կփոխվի Հայաստանի տնտեսաաշխարհագրական դիրքը: Եթե այսօր Ադրբեջանը, Վրաստանը եւ Ռուսաստանը երկաթուղագծով Թուրքիայի հետ կարող են կապվել միայն Հայաստանի տարածքով, ապա Բաքու - Թբիլիսի ֊-Ախալքալակ - Կարս երկաթուղագծի գործարկումից հետո Հայաստանը մղվելու է երկրորդական պլան, եւ արդեն այս երկրներից որեւէ մեկը շահագրգռված չի լինելու Կարս - Գյումրի երկաթուղագծի վերագործարկմամբ: Երկար ժամանակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ժողովրդին վստահեցնում էին, թե այս երկաթուղին իրականություն չի դառնա, այնպես, ինչպես 90-֊ականների վերջին վստահեցնում էին, թե Բաքու ֊- Թբիլիսի ֊- Ջեյհան նավթամուղը երբեք իրականություն չի դառնա: Այժմ գործող վարչախումբը հույսը դրել է ԱՄՆ֊-ի վրա: Ամերիկացիները հրաժարվել են ֆինանսավորել Բաքու - Թբիլիսի ֊- Ախալքալակ ֊- Կարս երկաթուղագիծը, բայց դա դեռ չի նշանակում, թե ուժ կգործադրեն այն երկրների վրա, որոնք կմասնակցեն երկաթուղագծի կառուցմանը»:
Անդրադառնալով ընդդիմության վերջին հավաքներին` Պարույր Հայրիկյանը «Առավոտ»֊-ի թղթակցին ասել է. - «Օգոստոսի 20-֊ից հետո կհանդիպենք ավելի առարկայական քննարկումներով: Առաջին հանդիպմանն ավելի շատ մարդիկ կլինեն, իսկ հետո, ենթադրում եմ, որ հետին նկատառումներ կամ մեծ հավակնություններ ունեցողներն ասպարեզից դուրս կմնան: Մի մասը կծախվեն՝ ես գիտեմ, թե ովքեր, բայց չեմ ասի: Մի մասն իրենց հավակնությունների ձեռքին հոգեկան հիվանդ կդառնան՝ Աստծուց պատիժ կստանան: Եվ կմնա մի փոքր կուռ թիմ՝ հինգ-֊յոթ անդամներով, բայց բազմաբեւեռ այն իմաստով, որ տարբեր քաղաքական հայացքներ կներառի իր մեջ»: «Վազգենին չեմ կանչում, որովհետեւ Վազգենը հայտարարել է, որ ինքն անփոխարինելի է: Ասել է՝ բացառվում է, որ ես որեւէ մեկի համար հանեմ իմ թեկնածությունը: Դե որ բացառվում է, գնա մենակդ, տեսնենք քանի՞ կոպեկ արժես: Կամ էլ ասեց՝ անպտուղ հանդիպումների չեմ մասնակցում: Ինչպիսի անշնորհքություն, յոթ կուսակցությունների լիդերներ հավաքվել են, դու ո՞վ ես, որ ասում ես «անպտուղ»: Բայց դա ներում ենք, եւ եթե տեսակետը փոխել է, թող գա», - ասել է Հայրիկյանը:
«Գաղտնիք չէ, որ «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկի որակը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց», - փաստում է «Հայք»-ը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը նշել է, որ մինչեւ օգոստոսի 22֊-ը՝ Հայաստան ֊- Պորտուգալիա հանդիպման օրը, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում ֆուտբոլային հանդիպումներ չեն անցկացվելու: «Փոխարենը, նույն «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է Համահայկական խաղերի բացման արարողությունը: Ելույթ է ունենալու մոտ 300 պարային համույթ: Դժվար չէ ենթադրել, թե ինչ վիճակում կհայտնվի խոտածածկը նրանց ելույթներից հետո: Արմեն Մինասյանը հավաստիացրել է, որ պարային համույթները ելույթ են ունենալու հատուկ կոշիկներով, սակայն շատ քչերն են վստահ, որ մարզադաշտի խոտածածկը բացման արարողությունից հետո կմնա գոնե նորմալ վիճակում», - ընդգծում է թերթը:
Արմեն Դուլյան