Մատչելիության հղումներ

Ռուսաստանի գերագույն դատարանը դատախազությանը վերադարձրեց Չախմախչյանի գործը


Ռուսաստանի գերագույն դատարանը նախնական լսումներից հետո գլխավոր դատախազությանն է վերադարձրել Կալմիկիան ներկայացնող նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանի գործը: Դրանով իսկ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, որը մեղադրական եզրակացության մեջ մի շարք սխալներ էր գտել:

Գործը դատարանում կրկին կլսվի սխալների շտկումից հետո:

Ամբաստանյալները, որոնց թվում են նաեւ նախկին սենատորի փեսան` Ռուսաստանի հաշվիչ պալատի տեսուչ Արմեն Հովհաննիսյանը, եւ Չախմախչյանի ղեկավարած Ռուս - հայկական գործարար համագործակցության ընկերության գլխավոր հաշվապահ Իգոր Առուշանովը, մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում խարդախության միջոցով «Տրանսաերո» ավիաընկերությունից 1,5 միլիոն դոլար հափշտակելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG