Մատչելիության հղումներ

Բեքհեմը առաջին խաղը անցկացրեց «Լոս Անջելես Գալաքսի»-ի կազմում


Անգլիացի ֆուտբոլային աստղ Դեյվիդ Բեքհեմը առաջին խաղն անցկացրեց «Լոս Անջելես Գալաքսի» թիմի կազմում` Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում:

32-ամյա կիսապաշտպանը, ով շաբաթներ շարունակ չէր կարողանում խաղալ ոտքի վնասվածքի պատճառով, փոխարինման է դուրս եկել «Դի Սի Յունայթեդ» ակումբի հետ երեկ երեկոյան Վաշինգտոնում կայացած հանդիպման 72-րդ րոպեին:

Խաղը «Լոս Անջելես Գալաքսի»-ն տանուլ է տվել 0:1 հաշվով:

Ըստ հաղորդագրությունների, ավելի քան 46 հազար հանդիսականներով մարզադաշտը աղմուկից դղրդում էր ամեն անգամ, երբ Անգլիայի հավաքականի նախկին ավագը եւ Մադրիդի «Ռեալ»-ի նախկին խաղացողը դիպչում էր գնդակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG