Հինգշաբթի օրը Վրաստանից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի տարածք կուղեւորվի հերթական շարժակազմը` բեռնված Բաթումիի 12-րդ ռուսական ռազմակայանի ռազմական տեխնիկայով:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ցամաքային զորքերի լրատվության եւ հանրային կապերի ծառայությունից, շարժակազմը կտեղափոխի 10 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 17 կցասայլ եւ այլ գույք` ավելի քան 200 տոննա ընդհանուր զանգվածով:
Նույն աղբյուրի համաձայն, 12-րդ ռազմակայանի գույքով բեռնված հաջորդ` 16-րդ երկաթուղային շարժակազմի մեկնումը նախատեսված է օգոստոսի կեսին: Իսկ մինչեւ տարեվերջ Վրաստանի տարածքից Ռուսաստան եւ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան կմեկնեն Բաթումիի ռազմակայանի գույքով բեռնված եւս չորս երկաթուղային շարժակազմ եւ մեկ ավտոշարասյուն: