Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մեկնում է արձակուրդ


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-25-ը կմեկնի արձակուրդ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանն իր արձակուրդը կանցկացնի հանրապետությունից դուրս:

Նրա որոշմամբ նշված ժամանակահատվածում, ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «ՀՀ կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» հրամանագրին համապատասխան, ՀՀ վարչապետին կփոխարինի փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG