Մատչելիության հղումներ

Հայ զինվորը անցել է Ադրբեջան


Շաբաթ օրը Լեռնային Ղարաբաղի բանակի նորակոչիկ Համբարձում Ասատուրյանը, ինքնակամ լքելով զորամասը, անհայտ պայմաններում անցել է սահմանը եւ հանգրվանել ադրբեջանցիների մոտ: Այդ մասին այսօր հայտնել է Լեռնային Ղարաբաղի բանակի լրատվական ծառայությունը:

23-֊ամյա Ասատուրյանը 5 տարի շարունակ խուսափել է ծառայությունից: Միայն բերման ենթարկվելուց հետո է նա ծառայության անցել այս տարվա մայիսին:

Ասատուրյանը բնութագրվում է որպես դժվար դաստիարակվող զինվոր: Երդման արարողությունից հետո նա դիմել է ինքնախեղման:

Սահմանն անցնելու դեպքի կապակցությամբ այժմ տարվում է ծառայողական քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG