Մատչելիության հղումներ

Գարեգին Ազարյանը երրորդ անգամ ընտրվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ


Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գարեգին Ազարյանը, որը նշանակվել է նախագահի կողմից, այսօր երրորդ անգամ անընդմեջ ընտրվեց հանձնաժողովի նախագահ: Նրա օգտին միաձայն քվեարկեցին նորանշանակ հանձնաժողովի բոլոր 8 անդամները:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ միաձայն ընտրվեց «Բարգավաճ Հայաստան»֊-ը ներկայացնող Հարություն Շահբազյանը:

Հանձնաժողովի քարտուղար նույնպես միաձայն ընտրվեց Աբրամ Բախչագուլյանը, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը:

Նիստը վարում էր հանձնաժողովի ամենատարեց անդամը՝ Դաշնակցությունը ներկայացնող Համլետ Աբրահամյանը, որը խնդրեց չառաջադրել իր թեկնածությունը որեւէ պաշտոնի:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG