Ձմռան ամիսներին սովորականից պակաս տեղումների, ինչպես նաեւ ամառվա աննախադեպ շոգի հետեւանքով Թուրքիայում ի հայտ է եկել ջրի մատակարարման լուրջ խնդիր:
«Ասոշիեյթեդ Փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Անկարայում, որտեղ բնակվում է շուրջ 4 միլիոն մարդ, ջրամբարները լցված են ընդամենը 5 տոկոսով:
Մայրաքաղաքի իշխանությունները գործադրում են «հովհարային» անջատումներ` «երկու օր միացնելու, երկու օր անջատելու» տարբերակով: Բայց դա էլ բավարար չէ: Անկարայի ջրամատակարարման վարչության տնօրեն Իհսան Ֆինջանն ասել է, որ անջատումների ժամկետը կերկարաձգվի մինչեւ 4 օր:
Անկարայի քաղաքագլուխ Մելիհ Գոքչեկն ասել է, որ այժմ քննարկվում է ուսումնական տարին հոկտեմբերի կեսերից սկսելու հնարավորությունը, ինչը թույլ կտա դպրոցներում եւ ուսումնական մնացած հաստատություններում խուսափել համաճարակներից:
Ջուրը Անկարայի հիվանդանոցներ հատուկ տանկերներով են փոխադրում:
Անկարայում ջրի մեկ կոնտեյների գինը 4 լիրայից հասել է 17 լիրայի, ինչը հավասար է 13 ամերիկյան դոլարի: Քաղաքային իշխանություններն արգելել են մեքենաների լվացման կայանների աշխատանքը, բացի այդ՝ չնայած օգոստոսյան տապին, չի թույլատրվում ոռոգել քաղաքի այգիներն ու մարգագետինները:
Անկարայի ռադիոն եւ հեռուստատեսությունը բնակիչներին հորդորում են խնայել ջուրը:
10 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում իրավիճակը, բնականաբար, ավելի բարվոք է, քանի որ քաղաքը գտնվում է ծովի ափին, սակայն այնտեղ էլ իշխանությունները ձեռնարկում են ջուրը խնայելու միջոցներ:
Ստամբուլի մուֆտի Մուսթաֆա Չագրիջին ասել է, որ «հատուկ աղոթք է արվելու առ Աստված՝ Ստամբուլին անձրեւ պարգեւելու խնդրանքով»:
Արմեն Քոլոյան, Պրահա