Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրողը դադարեցրել է հացադուլը


Ադրբեջանում բանտարկված լրագրող Ֆարամազ Նովրուզօղլին դադարեցրել է հացադուլը: Այդ մասին ադրբեջանական «Զերկալո» թերթին տեղեկացրել է Նովրուզօղլու կինը` Թաիրան:

Նա պատմել է, որ Նովրուզօղլին արդեն հանել է բերանի կարերը եւ երեկ երեկոյան սկսել է սնվել: Բողոքի ակցիայի դադարեցման պատճառն այն է եղել, որ լրագրողի պահանջները մասամբ բավարարվել են` նրան հնարավորություն է տրվել այսուհետ թերթ կարդալ ամեն օր եւ հոդվածներ գրել մամուլում:

Այս տարվա հունվարին Բաքվի դատարանի կողմից երկու տարվա ազատազրկման դատապարտված Նովրուզօղլուն հացադուլ էր հայտարարել հուլիսի 22-ին, եւ կնոջ խոսքերով, 18 կիլոգրամ քաշ էր կորցրել:

Nota Bene թերթի թղթակիցը ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի ներքին գործերի նախարարին եւ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի զրպարտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG