Մատչելիության հղումներ

Տնտեսական աճով Ադրբեջանն առաջատարն է ԱՊՀ֊-ում


Տնտեսական աճով Ադրբեջանն առաջատարն է ԱՊՀ-֊ի անդամ երկրների շարքում՝ այս տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանի համախառն ներքին արդյունքն աճել է ավելի քան 35 տոկոսով:

Ըստ ԱՊՀ֊-ի միջպետական վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանում նույն ցուցանիշը կազմել է 11,2 տոկոս, Ուզբեկստանում՝ 9,7 տոկոս, Ղրղըզստանում՝ 9,2 տոկոս:

Այս բոլոր երկրները, փաստում է այսօր «Կոմերսանտ»-֊ը, առաջ են անցնում Ռուսաստանից, որտեղ տնտեսական աճը կազմել է 9,1 տոկոս:

Թերթը նաեւ փաստում է, որ թեեւ Ադրբեջանը աննախադեպ տնտեսական աճ է գրանցել, սղաճն այնտեղ կազմել է 16 տոկոս, իսկ արտահանումը առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մեկ քառորդով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG