Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիից մոտ 80 կիլոմետր հյուսիս գտնվող Հենիոլա քաղաքում այսօր մեկնարկում է սաունայի աշխարհի առաջանությունը: Պարզվում է, արդեն մի քանի տարի է, ինչ ֆիննական այս քաղաքում հավաքվում են սաունայի հարյուրավոր սիրահարներ`փորձելով պարզել,թե ով ավելի դիմացկուն կգտնվի եւ կկարողանա ավելի շատ ժամանակ անցկացնել սաունայի շիկացած խցիկում:
Սաունայի այս առաջնությունը իր կառուցվածքով քիչ է տարբերվում ավանդական այլ մրցաշարերից` սկզբում խմբային մրցումներ, ապա` քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ: Ամենադիմացկուն մասնակցիները հանդիպում են եզրափակչում: Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը վերջինն է դուրս գալիս սաունայից:
Միջազգային այս մրցումն ունի նաեւ պաշտոնական կայքէջ, որում ծավալվող քննարկումները հաճախ փորձի փոխանակում են հիշեցնում: Երբեմն էլ ֆինն եւ արտասահամնցի մասնակցիները սկսում են ինտերնետում բանավիճել: Սաունայի ֆինն սիրահարները պնդում են, որ արտասահմանցիները իզուր են ամեն տարի փորձում հաղթել: Այսպես, ամերիկացի մասնակիցներից մեկին ֆիններն ասում են` «Մենք չենք փորձում բեյսբոլ խաղալ, ինչո՞ւ է ձեզ թվում, թե կարող եք մեզ հետ մրցել սաունաներում»:
Ֆինլանդիան վերջին տասնամյակում դարձել է տարօրինակ մրցումների եվրոպական կենտրոն: Ամեն տարի ամռանն այստեղ կազմակերպվում են նաեւ «Մոծակ սատկացնողների», ինչպես նաեւ սեփական կանանց շալակած 100 մետր տարածությունն ամենարագ հաղթահարելու մրցումներ: Բայց միայն սաունաների դեպքում է, որ հաղթողներն անփոփոխ Ֆինլանդիայի ներկայացուցիչներն են:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա