Մատչելիության հղումներ

Ալբանիան կդադարեցնի զենքի վաճառքը Հայաստանին


Ալբանիան այսօր հավաստիացրել է Ադրբեջանին, որ բոլոր միջոցները կձեռնարկի՝ դադարեցնելու համար զենքի վաճառքը այն երկրներին, որոնք հակամարտության մեջ են այլ պետությունների հետ:

«Ալբանիայի կառավարությունը ամենայն լրջությամբ կօգտագործի իր հեղինակությունը ձեռնարկելու համար անհրաժեշտ միջոցներ, որպեսզի կանխի զենքի վաճառքը այն երկրներին, որոնք հակամարտություններ ունեն»,֊ - ասել է Ալբանիայի արտգործնախարար Լուլեզիմ Բաշան:

«Ռոյթերզ»֊-ի վկայությամբ՝ Ալբանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այս հավաստիացումները Բաշան արել է ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ:

Անցած շաբաթ Թուրքիան կանգնեցրել եւ հետ էր ուղարկել ալբանական նավը, որը 60 կոնտեյներներում զենք էր տեղափոխում Հայաստան:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շախսուվարյանը անցած շաբաթ հերքել էր լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, թե Հայաստանը Ալբանիայից զենք է գնել:

Ալբանիայի զենք արտադրող պետական ընկերությունը, ըստ տեղական մամուլի, հայտարարել է, թե առաքել է զենքը, քանզի տեղյակ չի եղել, որ արգելանք է դրված Հայաստանին զենք մատակարարելու վրա:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG