Մատչելիության հղումներ

Յուշչենկոն նոր հրամանագիր է ստորագրել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն այսօր ստորագրել է հրամանագիր, որով վերահաստատել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը սեպտեմբերի 30-ին: Այդ մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայության ղեկավարը:

Նոր հրամանագրում փոփոխություններ են մտցվել նախագահի` հուլիսի 5-ի հրամանագրում` կապված ընտրությունների անցկացման դրդապատճառների հետ: Ըստ այդմ` վաղաժամկետ ընտրություններն անցկացվելու են «Գերագույն ռադայի անիրավազորության եւ դրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման» կապակցությամբ:

Ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքները, ըստ հրամանագրի, սկսվելու են օգոստոսի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG